
Մայիսի 30-ից 31-ը պաշտոնական այցով Վրաստանում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին Երևանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև մայիսի 11-ին կայացել էր հեռախոսազրույց:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հրավիրել Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները։