
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն հանդիպել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
Փաշինյանի հայտարարությամբ՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու դեպքում նա պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: