
Վրացական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ երևանյան դեպքերին:
«Interpressnews» լրատվականը գրում է. «Արդեն 4-րդ օրն է` զինված մի խումբ պատանդ է վերցրԵլ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության 4 աշխատակիցների` մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում: Չնայած ոստիկանության շրջակայքում առկա լարված իրավիճակին և տեղեկություններին, որ քաղաքացիների միջև բախումների հետևանքով 4 ոստիկան է վիրավորվել, գիշերն անցել է խաղաղ` առանց որևէ միջադեպի»:
Պարբերականը նաև գրում է, որ ՀՀ ոստիկանությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Հայաստան են ժամանել ռուսական «Ալֆա » հատուկ ջոկատի 65 անդամ: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պաշտոնապես հայտարարել է, որ նման բան չկա: Այս մասին բողոքի ակցիայի մասնակիցներին ասել է նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: