
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Քումսիշվիլին պաշտոնապես բացել են վրաց-հայկական սահմանի հայկական կողմում տեղակայված՝ «Բավրա» նորացված սահմանային անցակետը:
Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը: Հայկական կողմի պատվավոր հյուրերը շրջել են ուղևորների սպասարկման սրահում, սանիտարական ստուգման հատվածքում, դիտարկել ժամանակակից ռենտգեն սկաներ սարքը, սահմանային այլ սարքավորումներ:
Վրացական ցամաքային սահմանն ընդհանուր առմամբ 1839 կմ է , վրաց-հայկական սահմանային հատվածը 224 կմ է: Վրաստան-Հայաստան սահմանին այսօրվա դրությամբ գործող չորս սահմանային անցակետ կա՝ «Սադախլո», «Գուգութի», «Ախքյորփի», «Նինոծմինդա»: