
Վրաստանյան լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ ՀՀ խորհրդարանական ընտրություններին:
Interpressnews լրատվական գործակալությունը «ՀՀ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է 1301 ընտրատեղամասերի արդյունքները, ըստ որոնց՝ իշխող Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 46,09 տոկոսը, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 27, 84 տոկոսով, Դաշնակցությունը ստացել է ձայների 6, 68 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ելք» դաշինքը՝ 7,02 տոկոսը: Այսպիսով, ըստ նախնական արդյունքների՝ Հայաստանի Հանրապետության նոր գումարման խորհրդարանը 4 ուժ կունենա:
Հիշեցնենք, որ խորհրդարան անցողիկ է համարվում կուսակցությունների համար 5, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոսը: