
Հայաստանյան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորությամբ, Հայաստանի ողջ տարածքում ընտրական գործընթացին ամբողջ օրը հետեւեց «Գելլափ» սոցիոլոգիական կազմակերպությունը: Րոպեններ առաջ հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացվեց էքզիթ փոլի արդյունքները։
ՀՀԿ-46%, Ծառուկյան դաշինք- 25%, Ելք դաշինք-10%, ՀՅԴ-5%, ՀՎԿ- 4%, ՕՐՕ եւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինք- 3%, մյուս կուսակցությունները- 2%:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցություններին խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների առնվազն 5, դաշինքներին՝ 7%-ը: