ՀԿ-ներ. Սահմանադրության նախագիծը վտանգ է ներկայացնում կրոնի ազատության տեսանկյունից

Մի շարք հասարակական կազմակերպություններ և փաստաբաններ գտնում են, որ Վրաստանի Սահմանադրության նոր նախագծում կրոնի վերաբերյալ առկա գրառումը վնաս է հասցնում կրոնի ազատությանը: Վերջիններս օգոստոսի 2-ին դիմել են Վրաստանի խորհրդարանին, նախագահին, Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կրոնական հարցերով հատուկ զեկուցողին, Եվրախորհրդի նախարարական հանձնաժողովին ու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովին:

Ստորագրողների հայտարարության համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի 16-րդ հոդվածի երկրորդ կետում կրոնի ազատության սահմանափակման շրջանակներն ընդլայնված են: Նրանց խոսքով, այդ սահմանափակումների համար այնպիսի հիմքերը, ինչպիսին է պետական անվտանգությունը, հանցագործությունների կանխարգելումը և արդարադատությունը, կրոնի ազատության միջամտության ռիսկ է ներկայացնում բոլոր կրոնական խմբերի համար:

«Պետությունը կրոնի և համոզմունքի սահմանափակում է իրականացնում ուղղափառ եկեղեցու դերի ճանաչմամբ, ինչն իրավական տեսանկյունից քայլ է դեպի հետ»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարության տակ ստորագրել են.

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիա
Մարդու իրավունքների կենտրոն
Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա
Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն
ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամ
Հավասարության շարժում
Ինքնություն
Համագործակցություն հանուն մարդու իրավունքների
Իլիայի պետական համալսարանի արդարադատության ուժեղացման և իրավաբանական կրթության կենտրոն
Սահմանադրագետ Դավիթ Զեդելաշվիլի
Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մելաձե
Իլիայի պետական համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր Լևան Ռամիշվիլի
Իլիայի պետական համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր Թամար Գուրչիանի
Իրավագիտության մագիստրոս Գիորգի Բուրջանաձե
Փաստաբան Գիորգի Չիտաձե

Թողնել պատասխան