
Վրաստանի մի խումբ հասարակական կազմակերպություններ Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեին կոչ են արել՝ չկրկնել նախորդի (Դավիթ Նարմանիայի-խմբ․) աշխատաոճը:
«Առաջին հերթին Կալաձեն պետք է մի ծառայություն հիմնի, որում ներգրավված կադրերը կսկսեն ճիշտ աշխատանք տանել: Շատ խնդիրներ կան, որոնց լուծման համար ներգրավվածություն է անհրաժեշտ»,- հայտարարել է «Պարտիզան այգեպաններ» ՀԿ-ի հիմնադիր Նատա Փերաձեն:
ՀԿ-ների մի մասը պատրաստակամություն է հայտնել մայրաքաղաքի խնդիրները լուծելու համար համագործակցել քաղաքային իշխանությունների հետ։