
Թբիլիսիի Հերոսների հրապարակում Հայրենական պատերազմի մի խումբ վետերաններ երեք օր շարունակ հացադուլ են անում:
Նրանք երկրի վարչապետից և խորհրդարանից պահանջում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների թոշակը հասցնել 500 լարիի:
Rustavi2-ի փոխանցմամբ, պատերազմի մասնակիցները հացադուլը շարունակելու են այնքան, մինչև երկրի իշխանությունները կանսան իրենց պահանջին։