Հերթական ծառը Բիձինա Իվանիշվիլիի համար

Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ շարունակվում է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի Շեկվեթիլիի (գյուղ Սև ծովի աջարական ափերին) տան մոտակայք բազմամյա ծառերի տեղափոխումը: Այս անգամ ծառը տեղափոխում են տրանսպորտային միջոցով: Տեղափոխման աշխատանքները սկսվել են երեկ՝ հունվարի 12-ին:

Աշխատանքներն իրականացնում է «ԶԻՄՈ» ընկերությունը, որի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Վրաստանի երկաթուղի» ընկերության  հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի, այսօր երկաթուղային գծերի էլեկտրական լարերը կհանվեն և ծառը կտեղափոխեն ծովին մոտ:

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ևս 3 ծառ Աջարիայից կտեղափոխվի Շեկվեթիլի:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ցիխիձիրիից (Քոբուլեթի) Իվանիշվիլիի պատվիրած հսկայական ծառը ծովով էր տեղ հասել` դառնալով օգտատերերի ծիծաղի առարկան:  Նշվում է, որ գործարարն իր կալվածքի շուրջը նոր դենդրոպարկ է հիմնում:

 

 

Թողնել պատասխան