
Վրաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն հետևում է քաղաքական իրադարձություններին որպես շարքային քաղաքացի:
Նախկին արտգործնախարարը պատասխանելով լրագրողների հարցերին, որոշ մեկնաբանություններ է արել Վրաստանում ընթացող գործընթացների շուրջ՝ զերծ մնալով կոնկրետ գնահատականներ հնչեցնելուց։
«Ես մոտ 6-7 ամիս է` 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Հետևում եմ իրադարձություններին որպես շարքային քաղաքացի: Շատ բան դուր չի գալիս, կան բաներ, որ համեմատաբար ավելի լավ է, սակայն, կոնկրետ գնահատական տալուց ձեռնպահ կմնամ»,- ասել է Փանջիկիձեն:
Հիշեցնենք՝ Մայա Փանջիկաձեն արտգործնախարարի պաշտոնը լքել է 2014 թ․, երբ պաշտոնանկ արվեց Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։