Թբիլիսիի Պեկինի փողոցում ավտոբուսների և հեծանիվների համար հատկացված գոտիներում երթևեկելու համար կտուգանվեն մեքենաների վարորդները: Նշված գոտիներով քայլելու համար կտուգանվեն նաև հետիոտները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պարզաբանմամբ՝ այս պահի դրությամբ չկա որևէ վիճակագրություն, թե քանի վարորդ կամ հետիոտն է տուգանվել։ Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, խախտողները կպատժվեն Վրաստանի վարչական օրենսգրքի 125-րդ հոդվածի համապատասխան կետերով:
Հետիոտների դեպքում սխալ վայրում ճանապարհը հատելու պարագայում տուգանքը կկազմի տասը լարի:
«Պեկինի փողոցը շարունակաբար հսկվում է ոստիկանության աշխատակիցների կողմից»,- տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից: