
Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Գիորգի Գախարիայի կարծիքով օրեր առաջ Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում կատարված հատուկ գործողությունների ուսումնասիրության կարևորագույն գործոնն այն է, թե ինչպես են Ահմեդ Չատաևը և նրա հանցակիցները հայտնվել Վրաստանում:
Գախարիան խորհրդարանի մի քանի հանձնաժողովների համատեղ նիստում ասել է, որ նրանց մուտքը Վրաստան՝ սահմանային ոստիկանության բարեփոխման անհրաժեշտության մասին է փաստում։
«Սկսված է հատուկ քննություն: Մեզ համար ամենակարևորը պարզելն է, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել այստեղ: Սա սահմանային ոստիկանության բարեփոխման անհրաժեշտության ապացուցված փաստերից մեկն է», — ասել է Գախարիան: