Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատաակիցները եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ համագործակցության և օպերատիվ-հետաքննական միջոցառումների ու հետաքննական գործողությունների արդյունքում Վրաստանի մաքսային սահմանում ապրանքի տեղափոխման հետ կապված օրենքի խախտման 4 փաստ են արձանագրել:
«Հետաքննությամբ հաստատվել է, որ երեք դեպքում, հանցագործությունն իրականցրած անձինք, «Սարփի» մաքսային անցակետով չգրանցված ոսկե ապրանք են փորձել տեղափոխել: Չորրորդ դեպքում մեղադրյալը «Վաալե» մաքսային անցակետում իր ավտոմեքենայում թաքցրել է մեծ քանակությամբ ոսկե իրեր: Հետաքննական գործողությունների արդյունքում առգրավվել են 11,2 կգ ոսկե իրեր, որոնց ընդհանուր մաքսային գումարը 670 000 լարիից ավելի է կազմել:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը ենթադրում է 5-7 տարվա ազատազրկում»,- ասվում է հետաքննական ծառայության հայտարարության մեջ: