
«Վրաստանի կառավարությունը խորը և համապարփակ վերուծություն ունի երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- NDI-ի հետազոտությանը արձագանքել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին: Խորհրդարանական մեծամասնության անդամը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է, որ հետազոտությունների կարիք չկա երկրի խնդիրներն իմանալու համար: Նրա խոսքերով, եթե Վրաստանի կառավարությունը ինչ-որ ծրագիր է իրականացնում, դա արվում է միայն երկրում առկա խնդիրները լուծելու համար:
«Այս հետազոտությունում ասվում է, թե 2012 թվականին բնակչության մեծամասնությունը գոհ է եղել երկրի զարգացումից, սակայն ընտրությունների արդյունքներն այլ բան են վկայում: Հետազորությունը քաղաքական բախումների և դատարկ հայտարարությունների առիթ է դառնում»,- հայտարարել է Վոլսկին: