
«Բոլոր իրավական ընթացակարգերը կիրականացվեն երկկողմ համագործակցության շրջանակներում»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Սաակաշվիլիին կարտահանձնեն Վրաստան, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:
«Որքանով տեղյակ եմ, Սաակաշվիլիի արտահնձնման վերաբերյալ խնդրանք է ուղարկվել մինչ այս: Թեմայի վերաբերյալ համապատասխան հայտարարություններ են արել արդարադատության նախարարությունն ու գլխավոր դատախազությունը: Սա իրավական գործընթաց է՝ միջազգային համագործակցության շրջանակներում և ազգային օրենսդրությամբ արդեն սկսված է, որովհետև Միխեիլ Սաակաշվիլին նախնական կալանքի տակ է, ձերբակալման վերաբերյալ հրաման է արձակված, արտահանձնման պահանջը ժամանակին եղել է: Այնպես որ, հետագա բոլոր ընթացակարգերը կիրականացվեն երկկողմ համագործակցության շրջանակներում»,- հայտարարել է Բեսելիան: