Ախալաքալաքիում իշխող կուսակցության կողմից առաջադրված Հենզել Մկոյանը ընտրության էր եկել վաղ առավոտյան։
Քվեարկությունից հետո նա լրագրողներին հորդորեց չմոռանալ, որ 1999 և 2003 թվականներին ինքն առաջադրվել է որպես ընդդիմադիր պատգամավոր, այլ ոչ թե միշտ մեծամասնական և կառավարության կողմից առաջադրված: Այսօրվա ընտրության հետ կապված՝ Հենզել Մկոյանը վստահ է՝ ինքն ընտրել է արժանավորին: Վրացական երազանքի հետ կապված՝ Մկոյանը մեծ հույսեր ունի. «Երիտասարդ կուսակցություն է և 4 տարվա մեջ շատ բան է հասցրել, դեռ շատ բան էլ կա անելու։ Մեր բոլորի պարտքն է՝ գալ ընտրության»:
Հենզել Մկոյանը գտնում է, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ այսօր բնակիչների ակտիվությունն ավելի շատ է: Բացի այդ, թեկնածում համաձայն է շրջանառվող այն կարծիքի հետ, որ սա Ջավախքի թերևս ամենամրցակցային ընտրությունն է: Ալիքի հարցին՝ ո՞ւմ է համարում իր հիմնական մրցակից, Հենզել Մկոյանը պատասխանեց՝ արժանավորին, նրան, ով կհաղթի: