
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ախալցիխեում ներկայացրել է Ջավախքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածուներին:
Ախալցիխեից և Ադիգենիից, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Ախալցիխեի նախկին քաղաքապետ Գիորգի Կոպաձեն, ով, ըստ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ «Հիանալի տիրապետում է տարածաշրջանի խնդիրներին»:
Ախալքալաքիից և Նինոծմինդայից իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն դարձավ Վրաստանի Խորհրդարանի ներկայիս պատգամավոր, 2012-ին Նինոծմինդայի շրջանից ընտրված Հենզել Մկոյանը, ով նախորդ 3 գումարումների պատգամավոր է և ըստ վարչապետի` իր գործի պրոֆեսիոնալը:
Իսկ Բորժոմիի և Ասպինձայի ընտրատարածքների մեծամասնական թեկնածուն դարձավ Քեթևան Փոփխաձեն: