Օգոստոսի լույս 30-ի գիշերը Մառնեուլիի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան150 անձ՝ թունավորման ախտանիշով: Դեպքը տեղի է ունեցել Սադախլոյում՝ հարսանիքի ժամանակ: Թունավորվածների թվում կան նաև երեխաներ: Ըստ բժիշկների՝ հիվանդների վիճակը կայուն է: Նրանցից մի քանիսը Մառնեուլիից տեղափոխվել են Ռուսթավիի հիվանդանոց: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, թունավորման պատճառը հավանաբար սնունդն է, կամ՝ խմիչքը: Արդեն առավոտյան թունավորվածների թվաքանակը ավելացել է՝ հասնելով 180-ի:
Վրաստանի վարչապետը ուշ երեկոյան այցելել է Մառնեուլիի շրջանային հիվանդանոց: «Ուզում եմ հագստացնել բոլորին, ոչ ոք թող չանհանգստանա, սակայն, ըստ երևույթին, բավականին ծանր թունավորում է: Սկսվել է հետաքննություն, սննդի և ըմպելիքի նմուշներ են վերցվել»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքերով՝ գործընթացում ներգրավված է նաև Վրաստանի առողջապահության նախարարությունը: