
Անչափահասների կողմից իրականացրած հանցագործությունները առանց որակական և քանակական հետազոտության օրենսդրության վերանայումն ու խստացումը անիմաստ է: Այս մասին հայտարարել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին:
«Այս ուղղությամբ օրենսդրության շտապ վերանայելու կարիք չկա: Առաջին հերթին պետք է վերլուծություն անել, ինչպես նաև քանակական և որակական լուրջ հետազոտություն: Պետք է իմանալ, որքանով է աճել հանցագործությունների թիվը: Հետաքրքիր է նաև, թե որն է հանցագործությունների դրդապատճառը: Արդյոք «տղամարդկությունը» ցույց տալու՝ ինքնահաստատման նպատակով են արվել այդ հանցագործությունները»,-ասել է Քուցնաշվիլին:
Պատգամավորի խոսքով, ճիշտ չէ առանց խորը հետազոտության հետևություններ անել՝ այդ ամենը վերագրելով օրենքի ոչ լիարժեքությանը:
«Ընդհակառակը գոյություն ունեցող օրենսդրությունը հնարավորությունն է տալիս երեխաներին մեկ անգամ սխաալվելու դեպքում ողջ կյանքում հանցագործ չմնալ»,- ասել է Քուցնաշվիլին: