
Թբիլիսիում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տարածաշրջանային ֆորումի շրջանակներում՝ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և OECD հարկային քաղաքականության կենտրոնի տնօրեն Պասկալ Սան Ամանսին քննարկել են Վրաստանի և OECD-ի միջև համագործակցության հարցերը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են միջազգային հարկային օրակարգի հաջողությունները և մարտահրավերները:
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել վերջին տարիներին հարկային ոլորտում Վրաստանի առաջընթացին և նշվել, որ երկիրը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ իրականացված բարեփոխումների առումով հաջողված օրինակ է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Ֆինանսների նախարարն իր հերթին նշել է, որ Վրաստանը կշարունակի ակտիվորեն համագործակցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ, ինչը կնպաստի Վրաստանի հարկային քաղաքականության բարելավմանը և միջազգային հարկային համակարգի բարեփոխման ընդհանուր մոտեցումների մշակմանը: