
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում Ստրասբուրգի դատարանի կողմից Վրաստանի գերագույն դատարանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վերաբերյալ կայացրած որոշմանը:
«Մենք հարգում ենք եվրոպական ինստիտուտների որոշումները, առաջարկություններն ու կարծիքները, ինչով և զգալիորեն նպաստում ենք մեր երկրի ժողովրդավարական զարգացմանը»,- հայտարարել է վարչապետը:
Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ իշխանությունները գործով ապացուցել են ժողովրդավարական արժեքների հանդեպ գերակայությունը, ինչը բազմիցս ընդունել են նաև ժողովրդավարական տարբեր ինստիտուտները: Վարչապետը գտնում է, որ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների, խոսքի ազատության և կարծիք արտահայտելու ազատությունը կառավարության քաղաքականության արդյունքն է: