Հարգանքի տուրք վրաց-աբխազական պատերազմի զոհերի հիշատակին

Վրաստանի միասնության համար պայքարում մարտի 16-ը նշանակալից օր է: Ըստ Վրաստանի պատմության՝ 1993 թվականի մարտի 15-16-ին Ռուսաստանի կողմից հարձակում է եղել Սուխումի քաղաքի վրա: Վրաստանի զինված ուժերը հակահարված են հասցրել և ամրապնդել դիրքերը՝ տալով հարյուրավոր զոհեր: Այդ օրվանից մարտի 16-ը նշվում է որպես Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված զինվորների հիշատակի օր:

00435-0-01-22-402
Կոբա Կոբալաձե Վետերանների պետվարչության ղեկավար

«Մարտի 16-ը հերոսության, ազգանվիրումի, ինքնազոհության, սիրո և հավատարմության օր է: Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին երկրի միասնության համար պայքարում»,-ասաց Վետերանների պետվարչության ղեկավար Կոբա Կոբալաձեն։

Օրվա կապակցությամբ Թբիլիսիի հերոսների հրապարակում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին Աբխազիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ, ներքին տեղահանված անձինք և  այլ քաղաքացիներ:

00450-0-00-59-754
Վախտանգ Ղոլբայա Աբխազիայի կառավարության ղեկավար

«Այս օրը որոշվում էր Սուխումիի բնակչության ճակատագիրը: Մեր մարտիկներն արել են ամեն ինչ, որպեսզի փրկեն հարյուրավոր կանանց, երեխաների և ծերերի կյանք: Իհարկե եղան զոհեր և թափվեց արյուն: Այդ արյունը պետք է մեր ժողովուրդներին կապող կամուրջ դառնա»,-ասաց Աբխազիայի կառավարության ղեկավար Վախտանգ Ղոլբայան:

00452-0-02-09-114
Դավիթ Թևզաձե  Վրաստանի պաշտպանության նախկին նախարար

«Այս օրն առաջին անգամ իրականացվեց լուրջ հարձակում: Սակայն մեր զորքերը հակառակորդին արժանի հակահարված հասցրեցին՝ջախջախելով նրա զորքերը: Այդ իսկ պատճառով մարտի 16-ը հաղթանակի օր է: Իհարկե, մենք նույնպես ունեցանք զոհեր: Բազում երիտասարդներ չեն վերադարձել պատերազմից: Երևի տարիներ կանցեն և նրանց ազգանվեր գործն ավելի կգնահատվի»,-ասաց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Թևզաձեն:

Թողնել պատասխան