Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումների Ռուսաստանի բանակին միանալու մասին որոշումը: BBC-ի փոխանցմամբ` Պուտինը երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է բանակցություններ սկսել հարավօսական կողմի հետ և ստորագրել համապատասխան համաձայնագիր:
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումների Ռուսաստանի բանակի կազմի մեջ մտնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականի մարտին ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
Սկզբնական շրջանում նախատեսված էր ստեղծել միասնական պաշտպանական տարածք: