
Նոյեմբերի 22-ից 24-ը ներառյալ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան կփակի Վրաստանի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի ԱԱԾ մամլո ծառայությունը:
Նոյեմբերի 23-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում նշվում է տղամարդկության և ժողովրդական միասնության օրը:
«Սահման փակելը կապված է միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման հետ»,- ասվում է հայտարարության մեջ: