Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը Ռուսաստանին է հանձնել Վրաստանի քաղաքացիների «սև ցուցակ»։ Դրանում ընդգրկված են «Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր կասկածվում են 2008թ․ օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ կատարած ռազմական հանցագործությունների մեջ»: Հարավային Օսիան պահանջում է նրանց հանդեպ միջազգային հետախուզում հայտարարել։ Գրում է Interpressnews-ը՝ մեջբերումներ անելով տարածված հայտարարություններից:
Նշված ցուցակում ընդրկված է 76 մարդու անուն, նրանց թվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ, այժմ Ուկրաինայում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Միխեիլ Սահակաշվիլին, ում իշխանության տարիներին տեղի ունեցավ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը։
«Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի գլխավոր դատախազությանն է փոխանցել այն քաղաքացիներ ցանկը, որոնց հանդեպ պետք է միջազգային հետախուզում հայտարել: Այդ ցուցակում են Միխեիլ Սահակաշվիլին, վրաց զինվորականներ»,- հայտարարել է Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը: