Խորհրդարանի փոխխոսնակ Սերգի Կապանաձեն Վրաստանի կառավարության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի վրա:
«Այն, ինչ այսօր կատարվում է Հարավային Օսիայում, մարտահրավեր է մեր երկրի համար: Հարավային Օսիայի վերանվանման փորձը, հարցի շուրջ ապօրինի հանրաքվեի անցկացումը, շարունակվող առեւանգումները կարեւոր հարցեր են, որոնցով պետությունը պետք է զբաղվի: Հասկանում եմ, որ «Գազպրոմ»-ի հետ դավաճանական պայմանագիրը, ՌԴ-ին Գիա Ցերցվաձեի մասին տեղեկատվության տրամադրումը մարտահրավեր չեք համարում, սակայն պարտքս եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ այս ամենի պատասխանատվությունը ձեր (իշխանությունների-խմբ.) ուսերին է»,- Խորհդրարանի լիագումար նիստում ասել է ընդդիմադիր պատգամավորը: