
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին երթևեկության համար հատուկ ռեժիմ է սահմանված։ Վրաստանի Տարածաքային կառավարման և զարգացման նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, ձյան եւ մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում արգելված է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը։
Տրանսպորտային մյուս միջոցների համար երթևեկությունը Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվում է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այս պահին Գուդաուրի-Կոբի հատվածում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ: