Հատուկ պետական պաշտպանության ծառայությունն այլևս պարտավոր չի լինի պաշտոնավարումից հետո էլ պաշտպանել Վրաստանի նախագահներին։ Այս մասին հաղորդում է InterpressNews լրատվականը:
Չեղարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ծառայության մասին» օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ Վրաստանի նախագահը մինչև կյանքի ավարտն ունի անձնական պաշտպանության իրավունք աշխատավայրում, մշտական և ժամանակավոր բնակության վայրում:
Խորհրդարանին ներկայացված «Հատուկ պետական պաշտպանության ծառայության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ նախագահին, վարչապետին և խորհրդարանի նախագահին պետությունը կպաշտպանի պաշտոնավարումից հետո մեկ տարվա ընթացքում միայն:
Օրենքի նախագիծը մշակվել է հատուկ պետական պաշտպանության ծառայության կողմից։