«Վրաստանին կարտահանձնվեն բոլոր նրանք, ովքեր խախտել են երկրի օրենսդրությունը»,- անդրադառնալով Կիևում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ընթացող զարգացումներին, հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մամուկա Վասաձեն:
«Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ բազում հայտարարություններ ենք արել: Ժամանակին մի քանի անգամ դիմել են Ուկրաինային: Կրկին դիմելու անհրաժեշտություն չկա։ Սպասումներ ունենք, որ բոլոր այն անձինք, ովքեր խախտել են Վրաստանի օրենսդրությունը, կարտահանձնվեն»,- հայտարարել է Վասաձեն: