
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում հատուկ գործողություն է իրականացրել։ Տեղում աշխատող լրագրողների տեղեկացմամբ՝ լուսաբացին մեկնարկած հատուկ գործողությունն այժմ ավարտվել է, ձերբակալված է երեք մարդ։
Երկու գյուղերում էլ բնակելի տների խուզարկումն իրականացվել է միաժամանակ։ Օմալոյում Բադո Չոփիկաշվիլիի բնակարանում մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել։ Առկա տեղեկություններով՝ Չոփիկաշվիլիին ձերբակալել են միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաևին աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով։
Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։