
«Խորապես հավատացած եմ, որ Սահակաշվիլին Վրաստանի արդարադատության առջև պատասխան կտա և իր համար նախատեսված պատիժը կկրի այսպես կոչված «Մատրոսովի» բանտում»,- այսպես է գնահատել Վրաստանի փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստը:
«Վստահ եմ, որ տեղի ունեցածն օրինական է: Ինչ վերաբերում է Սահակաշվիլիին և նրա քաղաքական գնդին՝ այն բազում տարիներ հոգեվարքի մեջ է, ինչը գնալով խորանում է»,- հավելել է նախարարը: