Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք կներկայացվեն կառավարությանը՝ առաջիկա նիստի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:
Հաղորդագրության համաձայն՝ մարիխուանայի օգտագործումն արգելվում է. հասարակական վայրերում, հասարակական տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, 18 տարեկանից ցածր անձանց, ուսումնամեթոդական հաստատությունում։ Բացի այդ, ըստ նախարարության, մարիխուանայի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու համար վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության:
Օրինագծի համաձայն, որոշ մասնագիտությունների տեր մարդիկ, առհասարակ, զրկվելու են մարիխուանայի օգտագործման իրավունքից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վրաստանն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը։