Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, Վրաստանի քրեական օրենսգրքում հանցագործություն կոծկելու, հանցագործության մասին չհայտնելու, ցուցմունք տալուց խուսափելու կամ կեղծ ցուցմունք տալու համար նախատեսված պատիժները կխստացվեն։
Այսօր գործող օրենքի համաձայն՝ բոլոր տեսակի (թեթև, ծանր և առանձնապես ծանր) հանցագործությունների կոծկելու կամ հանցագործության մասին չհայտնելու համար միևնույն պատժամիջոցն է նշանակված (թաքցնելը 1-ից մինչև 3 տարվա, չտեղեկացնելը` 2-ից մինչև 4 տարվա ազատազրկում), ինչը նշված հանցագործությունների դեմ պայքարն անարդյունավետ է դարձնում։
ՆԳՆ-ի հայտարարությամբ, օրենսդրական փոփոխություններով իրարից կտարանջատվեն այս հանցանքներն ու համեմատաբար ավելի խիստ կպատժվի ծանր և հատկապես ծանր հանցագործության կոծկել/չհայտնելը։
ՆԳՆ-ն հայտնում է, որ պատժամիջոցները ավելանում են նաև կեղծ ցուցմունք տալու կամ նրանից հրաժարվելու համար։ Ինչ վերաբերում է կեղծ ցուցմունքին՝ պատժամիջոցների առավելագույնը հասնում է մինչև 2 տարվա ազատազրկման։ Նույն օրենքը կիրառվում է նաև ցուցմունք տալուց հրաժարվող մարդկանց պատժամիջոցների վերաբերյալ։