BBC- ռուսական ծառայության հաղորդմամբ` ԱՄՆ-ի «Հանրապետական» կուսացության 50 առաջադեմ ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում հատուկ ծառայություններում և նախագահի աշխատակազմում,
բաց նամակով զգուշացրել են, թե «Հանրապետական» կուսակցությունից Դոնալդ Թրամպը չունի բավարար կամքի ուժ, բարոյական արժեքներ և փորձ` երկրի ղեկավար դառնալու համար և նա կարող է լինել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանխոհեմ նախագահը:
«Նրա մոտ բացակայում են տարրական հասկացողությունը և հավատը` ԱՄՆ-ի Սահմանադրության, օրենսդրության նկատմամբ, ինչպես նաև հոգևոր համբերությունը, մամուլի ազատությունը և դատական համակարգի անկախությունը,-ասված է նամակում, որը հրապարակել է New York Times թերթը:
Ազեցիկ հանրապետականների կարծիքով` Թրամպը վտանգի տակ կդնի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ու բարեկեցությունը: Ստորագրածների թվում են Ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջոն Նեգրոպոնտեն, Համաշխարհային բանկի նախկին ղեկավար Ռոբերտ Զելլիկը, Ներքին անվտանգության նախկին նախարարներ Թոմ Ռիջն ու Մայքլ Չերտոֆֆը
Ի պատասխան` Թրամպը նակամը ստորագրածներին անվանել է Վաշինգտոնյան ձախողված վերնախավ, ովքեր փորձում են իշխանության մնալ: