
«Ռութավի 2» հեռուստաընկերության եթերում «Հանրապետական» կուսակցության ղեկավար Խաթունա Սամնիձեն նախկին համախոհ Դավիդ Ուսուփաշվիլիին մեղադրել է «Վրացական երազանքի» հետ գործարքում լինելու մեջ: Ըստ նրա՝ Ուսուփաշվիլիի « Կառուցման շարժումը» կեղծ ընդդիմադիր կուսակցություն է, որի միջոցով Բիձինա Իվանիշվիլին փորձում է «Երազանքից» դուրս հիմք ունենալ: Ըստ Սամնիձեի՝ սրա ապացույցն այն է, որ ընտրությունների նախաշեմին «Վրացական երազանքի» մեծաթիվ անդամներ տեղափոխվեցին Ուսուփաշվիլիի ստեղծած կուսակցություն:
Հիշեցնենք՝ Ուսուփաշվիլին նոր քաղաքական ուժ հիմնելու մասին հայտարարել էր խորհրդարանական ընտրություններից հետո՝ լքելով «Հանրապետական» կուսակցության շարքերը․ «Հանրապետականն»- այդ ընտրություննում չէր հաղթահարել հինգ տոկոսի շեմը։