
Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության քննչական հանձնաժողովի անդամներն այսօր առաջին հանդիպումը կանցկացնեն հասարակական կազմակերպությունների հետ, այս մասին interpressnews-ին ներկայացրել են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից: Սերգի Կապանաձեի հայտարարությամբ, առաջին նիստին քննչական հանձնաժողովը բոլոր համապատասխան գերատեսչություններից նյութեր կպահանջի:
«Առաջին նիստին, բոլոր համապատասխան գերատեսչություններից քննչական կոմիտեն այս գործին վերաբերող նյութեր կպահանջի: Կունենանք հանդիպում հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այսօր և վաղը կսկսենք կոնկրետ հանդիպումներ, ինչպես հետաքրքրվող կողմերի, այնպես էլ սպանված անչափահասների ընտանիքների հետ: Հանձնաժողովի շրջանակներում կանենք կոնկրետ քայլեր»,- հայտարարել է Սերգի Կապանաձեն:
Հիշեցնենք, որ երեկ Խորհրդարանը կողմ քվեարկեց դպրոցականների սպանության գործով հանձնաժողովի ստեղծմանը: