
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ:
Ըստ Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, տնտեսության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության խորացման հարցեր: Կողմերը նշել են նաև, որ պատմական բարեկամությունը ամուր հիմք է ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Միլի մեջլիսի նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է Ադրբեջան՝ ասելով, որ մոտ ապագայում նա ևս կայցելի Վրաստան:
Խոսնակներն անդրադարձել են նաև Բաց կառավարման գործընկերության (OGP) մյուս ամիս կայանալիք հինգերորդ գագաթնաժողովին: Ըստ Իրակլի Կոբախիձեի, Վրաստանի խորհրդարանը պատրաստ է կիսել իր փորձը Ադրբեջանի հետ՝ Բաց կառավարման ոլորտում: