Շարունակվող հերթեր հայ-վրացական Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում

Ավտոմեքենաների ապահովագրություն ստանալու լրացուցիչ գործընթացի պատճառով արդեն երկրորդ օրն է հերթեր են հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն հատվածում: Հիշեցնենք՝ մարտի 1-ից Վրաստանում գտնվող օտարերկրյա ավտոմեքենաների ապահովագրությունը պարտադիր է դարձել:

«Արդեն ավելի քան երկու ժամ այստեղ կանգնած եմ: Իմ կարծիքով դեռ մի երկու ժամ էլ կկանգնեմ: Երեկվանից հերթերը չեն պակասում: Տղաները ասացին, որ ամբողջ գիշեր հերթի մեջ են եղել»,-Ալիք մեդիայի հետ զրույցում հայտնեց այս պահին Սադախլո-Բագրատաշեն անցակետի Վրաստանի հատվածում գտնվող ՀՀ մի քաղաքացի։ tamojni

Տեղեկացնենք նաև, որ պարտադիր ապահովագրական կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարն է` 2301111:

Ապահովագրական փաթեթների մի քանի տեսակ է առաջարկվում: Փոքր ավտոմեքենաների համար գինը 30-ից մինչև 295 լարի կլինի, իսկ բեռնատարների համար՝ 75-ից մինչև 950 լարի: Նվազագույն փաթեթը նախատեսում է 15 օր ժամկետ:

Հայկական լրատվամիջոցները տեղեկացում են, որ վրացական կողմում հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական ընկերության մասնաճյուղերում (բանակցություններ են տարվում, որպեսզի ապահովագրական ընկերությունների ցանկը ընդլայնվի), ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով:

Թողնել պատասխան