«jnew.ge» լրատվականը գրում է, որ Ախալքալաքցի բռնցքամարտիկ, Վրաստանի հավաքականի անդամ, եվրոպական առաջնությունների հաղթող Օթար Երանոսյանը հունիսի 16-ին մեկնում է Բաքու, որտեղ մասնակցելու է 2016 թ.-ին Բրազիլիայում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկությանը:
Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում: Օթար Երանոսյանի հետ Վրաստանի հավաքականը մեծ հույսեր է կապում: Եթե նա հաղթի, այդպիսով կստանա Օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և Սպորտի Նախարարությունը սպասելիքներ ունեն և մեծ հույսեր են կապում Օթար Երանոսյանի հետ: Նա համարվում է մեծահասակների տարիքում առաջատար: Մենք նույնպես հույս ունենք, որ նա կնվաճի Բրազիլիայի ուղեգիր», – ասում է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ` Ատոմ Էլիզբարյանը:
Օթար Երանոսյանը հանդես է գալիս 60 կգ. քաշային կարգում: Վրաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար Բաքու է մեկնում 6 բռնցքամարտիկ:
տեղեկատվությունը և լուսանկարը` «jnew.ge» -ի