
«Հայր Գեորգիի նկատմամբ անվտանգությունն այն աստիճանի է, որ այսօր չկարողացանք լիարժեքորեն հաղորդակցվել…»- հայտարարել է պատրիարքարանի հոգևորականներից հայր Անդրիան՝ օրեր առաջ ձերբակալված Գեորգի Մամալաձեի հետ տեսակցությունից հետո:
Հայր Անդրիան նաև վստահություն է հայտնել, որ «եթե կարիք լինի, ուժային կառույցներ նույն կերպ կապահովեն նաև նրա (Գեորգիի) ընտանիքի անվտանգությունը»:
Հիշեցնենք՝ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն օրեր առաջ ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ Իլիա երկրորդի մոտ: Երկրի Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերվել է ցիանիդ, որով պատրաստվել է թունավորել կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին: