«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը կոչ է անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։
Համապատասխան պահանջով կուսակցությունն արդեն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: «Interpressnews»-ի փոխանցմամբ, դատական առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ը նախօրեին հրապարակել է համամասնական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, ըստ որի «Հայրենասերների դաշինք»-ը Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ստանում է 6 մանդանտ։
Քաղաքական այս ուժի ղեկավարները հայտարարել են, որ ներկայցված արդյունքները դեմ է սահմանադրությանը, քանի որ ևս 17 մանդատ պետք է բաժանվեր խորհրդարան մուտք գործած կուսակցությունների միջև։
«Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին վստահ է, որ իր գլխավորած կուսակցությանը առնվազն 8 մանդատ է պատկանում: