
«Դավիթ Թարխան-Միուրավի, Իրմա Ինաշվիլին- Վրաստանի հայրենասերների միություն-միավորված ընդդիմություն» ընտրական դաշինքի անդամ Գոչա Թեվդորիձեն խոսել է ընտրությունների նախնական տվյալների վերաբերյալ: Թեվդորիձեն համոզված է, որ «Հայրենասերների միություն»-ը կլինի Խորհրդարանում: Նա նաև հայտարարել է, որ ընտրությունների վերաբերյալ հարցականներ կան:
«Հայրենասերների միությունն անպայման ներկայացված կլինի Խորհրդարանում: Մենք ասում ենք, որ ընտրությունների արդյունքների հետ կապված շատ հարցականներ կան, ոչ միայն Աջարիայում: Այժմ մենք զբաղված ենք ձայների հաշվարկի գործընթացով, երբ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն, կհայտարարենք, որ Խորհրդարան ենք մտնում»՝ Թևդորաձեի խոսքերն է մեջբերում «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: