
Այս պահի դրությամբ օպերատորների կողմից հաշվված է վերջնական արձանագրությունների ընդհանուր քանակի 50 տոկոսից ավելին` 1250 ընտրատեղամասերի տվյալները: Այս պահին տեղի է ունենում նախնական տվյալների ներբեռնում, ինչից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթանալու ընտրությունների 2-րդ փուլի 50 ընտրատարածքների տվյալներին:
Հատկանշական է, որ ըստ նախնական տվյալների, գրեթե բոլոր 50 ընտրատարածքներում հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, բացառություն են կազմում Թբիլիսիի Մթածմինդա ընտրատարածքը, որտեղ առաջատար է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, եւ Խաշուրին, որտեղ ըստ նախնական տվյալների` ձայների մեծամասնությունը հավաքել է «Թոփաձե-Արդյունաբերողներ» կուսակցության թեկնածուն: