ԶԼՄ-երի կողմից նախընտրական գործընթացների լուսաբանման հարցում առաջընթաց է նկատվում: Այսպիսին են Եվրամիոթյան եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ 2016 թ. խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի մոնիտորինգի արդյունքները:
«Լրագրության էթիկայի խարտիա», « Ինտերնյուս-Վրաստան» եւ «քաղաքացիական զարգացման ինստիտուտ» կազմակերպությունները հրապարակել են մեդիամոնիտորինգի առաջին հաշվետվությունը:
«ԵՄ-ն օգնությամբ մենք արդեն 6 տարի է այս ծրագիրն ենք իրականացնում: Յուրաքանչյուր ընտրությունից առաջ անցկացրած մեր հետազոտությունների արդյունքում կարող ենք ասել, որ նախընտրական գործընթացների լուսաբանման հարցում լրատվամիջոցների մոտ առաջընթաց ենք տեսնում: Պետք է ընդգծենք հատկապես նրանց օբյեկտիվությունը: Հուսով ենք, որ այս տենդենցը կպահպանվի առաջիկա ընտրություններում եվս»,— հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացլիշվիլին:
«Լրագրության էթիկայի խարտիան», որ հեռուստաընկերությունների մոնիտորինգ է իրականացնում, տեղեկացնում է, որ նախագահականի համեմատությամբ առավել շատ լուսաբանվում է կառավարության գործընթացը:
«Կառավարության գործունեությունը հիմնականում բացասական երանգներով է ներկայացված «Ռուսթավի 2»-ի եւ «օբյեկտիվ»-ի եթերում, դրական՝ « GDS» -ի»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Մգելաձեն:
Տեղին է հիշեցնենք, որ «Ռուսթավի 2»-ը պատկանում է նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին, իսկ « GDS» -ն` իշխող Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:
Ինչ վերաբերում է մամուլին եւ առցանց մեդիային, «քաղաքացիական զարգացման ինստիտուտի» ներկայացուցիչ Գիորգի Ջոլոգուան նշեց, որ այստեղ խնդիրը ավելի շատ լրագրողական էթիկայիի և դրա ստանդարտների պահպանման մեջ է:
«Մի քանի թերթերի պարագայում լրագրողները բացահայտորեն աջակցում, կամ էլ դեմ են հանդես գալիս այս կամ այն քաղաքական ուժին: Բայց կան թերթեր, որոնք օբյեկտիվորեն են նայում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին»,— հայտարարել է Գիորգի Ջոլոգուան:
«Ինտերնյուս-Վրաստանը» ուսումնասիրել է Վրաստանում գործող ռադիոկայանները: «Նրանք անկախ են հեռարձակում իրադարձությունները, ինչը օգնում է ընտրողին ճիշտ կողմնորոշվելու»:
Մեդիամոնիտորինգը սկսվել է մայիսից և կշարունակվի մինչև նոյեմբեր: Այն նախընտրական այս շրջանում ուսումնասիրություն է իրականցնում ավելի քան 40 մեդիա կազմակերպությունների տարածքներում: