Նախօրեին Jnews լրատվամիջոցը տեղեկություն էր հրապարակել, որ Նինոծմինդայի բնակիչները տուգանվել էին, այն պատճառով, որ ավելի քան մեկ տարի է մեքենա են վարում հայկական վարորդական իրավունքով:
Բարձրացված աղմուկից հետո Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հայտարարեց, թե հուլիսի 5-ին տուգանված վարորդները կազատվեն տուգանքից: Այս մասին տեղեկացնում է Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
«Մենք Մամուկա Մդինարաձեի հետ հանդիպման էինք (խմբ. Խորհրդարանի պատգամավոր): Երբ ինձ զանգահարեցին և ասացին, տույժերի խնդրի մասին, մենք զրուցեցինք Մամուկայի հետ, նա զանգահարեց Ներքին գործերի նախարարին: Նախարարն արագ արձագանքեց: Եղավ նախարարի նոր հրամանագիր, ըստ որի ամեն ինչ մնում է հին ձևով և նույնիսկ նրանք, ում տուգանել են ազատվում են տույժերից»,— ասաց Սամվել Մանուկյանը: