Հայկական ավանդական «Ղափամայի տոնը» երկրորդ անգամ Թբիլիսիում (Լուսանկարներ)

Հայկական ավանդական «Ղափամա» կերակուրը եւ դդմի հետ կապված ցանկացած ուտեստ դեկտեմբերի 17-ին հնարավոր էր համտեսել Թբիլիսիի սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Հերթական անգամ նշվեց  «Ղափամայի տոնը»՝ փառատոն, որին մասնակցելու համար Թբիլիսիից, եւ ոչ միայն,  մի բակում են հավաքվում հայերն ու այլոք:25465777_2135761576441372_695409662_n

Տաք թեյ, մուրաբաներ, դդմից պատրաստված տարբեր տեսակների ուտեստներ եւ օրվա գլխավոր «հերոսը»` Ղափաման ներկայացրել էին փառատոնի մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր հետ բերելով ավանդական ուտեստի իր տարբերակը: Ղափամա համտեսելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները,  «Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնի եւ Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային կենտրոնի աշխատակիցներն ու պարզապես թբիլիսաբնակներ: Ի տարբերություն «Շուշանիկ» կանանց միության կազմակերպած մնացած փառատոնների, «Ղափամա 2017»-ն անցկացվեց առանց որեւէ մրցույթի: 25529898_1628703203865516_186541964_n25529808_1628702843865552_880083591_n

Տոնն առաջին անգամ նշվել էր նախորդ տարի: Օրինակ վերցնելով Գյումրիից՝ կազմակերպությունը պահպանում է հայկական խոհանոցը, ինչպես նաեւ ավանդույթները՝ կազմակերպելով նման թեմատիկ միջոցառումներ:

25555333_2135761586441371_1152937241_n

Ղափամայի փառատոնին կատարումներով հանդես եկան Հայարտուն կենտրոնի մենակատարները:

Թողնել պատասխան