Դավիթ Քութաթելաձե
Դիանա Պանիևա-Քութաթելաձե
Դիանա-Համացանցում ենք ծանոթացել, էլ որտե°ղ ծանոթանայինք: Երկուսս էլ ամբողջ օրն աշխատում ենք: 3 ամսվա ակտիվ նամակագրություն:
Դավիթ— Հանդիպեցինք, հասկացանք, որ ոչ միայն հոգևոր կապ ունենք, այլև ֆիզիկական
Դիանա— Երբ մոտեցա նրան, առաջին ռեակցիաս էր՝ հարազատ բույր, սա քիմիա է, սա դժվար է բացատրել, բայց ես հասկացա, որ իմն է (ժպտում է):
Դավիթ – Սա այն է, երբ հասկանում ես, որ դուք նույն հետաքրքրություններն ունեք, միանման եք մտածում, նույնիսկ կատակներն են իրար նման: Ես հասկացա, որ այս կնոջը բաց թողնել չի կարելի:
Դիանա- Դա 7 տարի առաջ էր, չնայած փոքր չէի, բայց ամուսնանալու ծրագրեր չունեի: Նա մեր տուն եկավ, մի օրում հիացրեց մայրիկիս ու եղբայրներիս:
Դավիթ— Ինձ ոմանք ասում էին պետք չէ, համոզում էին, որ այս ամուսնությունը կարող է ընտանեկան ոնֆլիտկների բերել: Երբեմն փորձում են արհեստական լարվածություն ստեղծել տարբեր ազգերի միջև: Ես էլ մի ժամանակ խուսափում էի ոչ վրացիներից:
Դիանա-Այժմ նրա ընկերների մեծ մասը հայեր են: Իրականում խնդիրներ որպես այդպիսիք չեն եղել: Մեր բախը երևի բերել է: Ասում են չէ° երբեմն դժվարություններ են լինում՝ ազգանվան պատճառով և այլն:
Դավիթ— Համեմատության համար ասեմ, որ սա իմ երկրորդ ամուսնությունն է, առաջինը վրացուհու հետ էր:
Դիանա— զույգեր կան, որ իրար են նայում, մենք նայում ենք մի ուղղությամբ, մենք ընդհանրապես վիճել չգիտենք:
Դավիթ— համաձայն եմ մտքի հետ, որ խառն ամուսնությունները սովորեցնում են համբերատարություն:
Դավիթ— Դիանան հազվադեպ է պատրաստում: Հիմնականում զոքանչս է ինձ ուրախացնում: Տոլմա եմ սիրում: Մեր երեխաները խոսում են 3 լեզվով: Տանը ռուսերեն ենք խոսում, վրացական մանկապարտեզ են հաճախում, տատիկը հայերեն է շփվում նրանց հետ: Ես հայերեն մի քանի բառ գիտեմ:
Դիանա-Հիմնականում Տոնայնությունից է հասկանում՝ լավ բան են ասում, թե վատ:
Դավիթ— Այն, որ տանը հիմնականում հայերեն կամ ռուսերեն են խոսում, վրացերենը մի քիչ տուժում է, օրինակ մանկապարտեզում մեր որդուն՝ Լուկային ռուս են անվանում:
Դիանա-Սկզբում ավելի վատ էր: Երեխան կոմպլեքսավորվում էր, ուրախանում էր, երբ ռուսալեզու երեխա էր տեսնում, ասում էր՝ տես, նրանք մեր լեզվով են խոսում: Հիմա լեզվային խնդիրներ նա չունի: Ասել, թե ազգային պատկանելության համար նա ինչ-որ խնդրի առջև է կանգնում, սուտ կլինի:
Դավիթ-Երեխային պետք է ընտրելու իրավունք ու հնարավորություն տալ: Մեր երկու որդիները՝ Լուկան և Դեմետրեն մկրտված չեն: Նրանք իրենք պետք է որոշեն՝ որ եկեղեցում մկրտություն ստանան: Ես փորձելու եմ նրանց մեջ ուժեղ մարդ դաստիրակել, մնացածն իրենք կորոշեն:
Դավիթ— Ձեր նախաձեռնությունը օգնում է վերհանել բազմաթիվ հարցեր, խնդիրների լուծում ցույց տալ, մարդիկ տեսնում են, որ վաղուց ձևավորված կարծիքներն իրականում մի քանի վատ մարդկանց ձեռքի գործն են: Ես կուզեի, որ մեր նման զույգեր դուք շատ գտնեիք, ոչ թե մի քանիսին՝ ցույց տալու, որ լավ ընտանիք ունենալու համար ազգությունը դեր չի խաղում: