Հուլիսի 23-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության օրը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առթիվ կմատուցվի Սուրբ պատարագ:
Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական պատարագը կպատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Պատարագից հետո կսկսվի միմյանց վրա ջուր ցողելու ժողովրդական սովորույթը:
Սկիզբը՝ 10:30-ին:
Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ. 5, հեռ. 275-41-11
Լուսանկարը՝ «Հայարտան» ֆեյսբուքյան էջից