
Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները՝ Արմեն Ամիրյանն ու Միխեիլ Գիորգաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն:
Ոչ պաշտոնական հանդիպմանը երկու երկրների նախարարները թատրոնի գեղարվեստական ղեկավարի, տնօրենի, խմբի և «Քարթու» հիմնադրամի վարչության նախագահ Նիկոլոզ Չխետիանիի հետ շրջել են թատրոնի շենքում, ծանոթացել շինարարության հետ կապված վերջին նորություններին:
Որոշում է կայացվել թատրոնի շենքը կառուցել զրոյից՝ հիմնովին: Նոր շենքը կլինի բազմաֆունկցիոնալ, հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, թատրոնը կունենա ներքին բակ և սրճարան:
Լուսանկարը՝ թատրոնի ֆեյսբուքյան էջից